Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իտալիայի իր գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։

Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը և շեշտել համաձայնագրով ստեղծված խաղաղությունը ամրապնդելու հնարավորությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։

Շվեյցարիայի կառավարությունից էլ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն Բյուրգենշտոկում՝ նախնական բանակցությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930