Դե ինչ, Փաշինյանը հնարավորություն ունի ԿԳՄՍ նախարարին հրահանգելու, որպեսզի պատասխանեն ադրբեջանցի գործընկերոջը. թեև Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արեւմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաեւը: Ավելին, նրա խոսքով, այդ հարցը հիմնարար դեր է կատարում ազգային ինքնության ու երիտասարդության դաստիարակության հարցում:

Այդ մտքերը նա հայտարարել է Օրդուբադում տեղի ունեցող՝ Արեւմտյան Ադրբեջանի թեմայով երրորդ փառատոն-համաժողովի շրջանակում:

Հիշեցնեմ, կրթության ու գիտության նախարարությունը Ադրբեջանի պետական կառուցվածքում՝ պետական ինստիտուտ է, ոչ թե հանրային: Դա Ադրբեջանի կառավարության պորտֆել է: Ահա այդ պորտֆելի կրողը ասում է, որ Արեւմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական է, եւ հայտարարում է, որ այդ հարցում չափազանց մեծ է Իլհամ Ալիեւի դերը:

Ավելին, այդ նախարարը բերում է «Արեւելյան Զանգեզուր» ադրբեջանցիների վերադարձի օրինակը՝ ասելով, թե հետեւողական աշխատանքի պարագայում իրականանալի է ցանկացած նպատակ:

Այսինքն, նա իրականանալի է համարում «Արեւմտյան Ադրբեջան» այսպես կոչված «վերադարձի» նպատակը՝ հետեւողական աշխատանքի դեպքում:

Ադրբեջանի կառավարության անդամի խոսքերը հնչում են անմիջապես հետո այն խոսքերի, որ նախօրեին հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման թեման մտացածին է:

Դե ինչ, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր կառավարության անդամին՝ ԿԳՄՍ նախարարին, կամ գոնե նախարարության խոսնակին հրահանգելու, որպեսզի պատասխանեն ադրբեջանցի գործընկերոջը: Թեեւ, Նիկոլ Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930