Ես եմ հանձնարարել Հաջիևի հետ հանդիպել, միտումներ ենք տեսել. Ունենք դատաիրավական ճգնաժամ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որ նա ադրբեջանցի իր գործընկերոջ հետ քննարկի` կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ` փաստացի ասելով, որ նախաձեռնությունը հայկական կողմից է եղել։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի նախորդ ասածներից ստացվում է, որ հայկական կողմը Հաջիևի հետ հանդիպմանը բացատրություններ է տվել, թե ինչո՞ւ է ընտրությունների ժամանակ 500 հազարից ավելի մարդ ընտրել ընդդիմությանը, դա իբր ընտրակաշառքով է եղել ու ամենևին չի նշանակում, որ այդպիսով ձայն են տվել Ղարաբաղյան շարժման շարունակությանը, Փաշինյանն ասաց, թե իրենք որևէ բացատրություն ադրբեջանական կողմին չեն տվել։

«Աշխարհի բոլոր երկրների բոլոր բանակցություններն այն մասին են, որ ներկայացվում են սեփական երկրի դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և միմյանց մտահոգող հարցերը։ Եվ ոչ միայն այդ հարցերն են ներկայացվել, այլև անազատության մեջ գտնվող անձանց, սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են ներկայացվել։ Այսինքն` այն, ինչ մենք բոլոր մեր հարևանների հետ քննարկում ենք` առանց բացառության»,– ասաց նա։

Ըստ այդմ, Փաշինյանի կարծիքով, հաղորդակցության բացակայությունը խոսում է դիվանագիտության բացակայության մասին։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հաջիևն ընտրություններից 2–3 օր հետո եկավ Հայաստան՝ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930