Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չի բացառել, որ հունիսի 19-ին կարող է մեկնել շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաք, որտեղ կարող են սկսվել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին նա ասել է Ժնևում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է APT-ն։

«Դրա հավանականությունը կա», – ասել է նա։

Փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված էր հունիսի 19-ին Ժնևում, սակայն ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փաստաթուղթը, և այն անմիջապես ուժի մեջ է մտել։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։

Շվեյցարիայի կառավարությունից էլ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն Բյուրգենշտոկում՝ նախնական բանակցությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930