«Թուրքիան արագորեն շարժվում է դեպի ավտորիտար մոդել»

Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասին ընդունված 2026-ի զեկույցում տեղ են գտել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ քննադատություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկուցողը եղել է իսպանացի պատգամավոր Նաչո Սանչեզ Ամորը։ Նա, որպես օրինակ բերելով գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) դեմ իրականացվող գործողությունները, հայտարարել է. «Թուրքիան արագորեն շարժվում է դեպի ավտորիտար մոդել»։

Զեկույցում տեղ է գտել նաև Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ, այժմ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի նկատմամբ պատժամիջոցների առաջարկը: Պահանջվել է վերջինիս դեմ կիրառել «Մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ-ի պատժամիջոցների համաշխարհային ռեժիմը»։

Բացի այդ կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու այլ թուրք պաշտոնյաների նկատմամբ։ Պատժամիջոցների շրջանակում պետք է ներառվեն հոգաբարձուների (ժամանակավոր կառավարիչների) նշանակման գործընթացին մասնակցած և պետության «ճնշող մեխանիզմում» առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ։

Հիշեցնենք, որ ԵԽ-ի զեկույցն ընդունվել էր հունիսի 17-ին Ստրասբուրգում գումարված ԵԽ լիագումար նիստում՝ 381 կողմ, 107 դեմ և 171 ձեռնպահ ձայներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930