Միկրոբիզնեսի շեմը կրկնապատկում ենք, 3 անգամ ՀԴՄ չտվեցին, 5 տարի զրկվելու են միկրոբիզնեսից. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր խստացումներ սահմանել միկրոբիզնեսի և շրջանառության հարկով աշխատողների համար։ Այդ մասին նա այսօր տեղեկացրեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ` այս հարցի լուծումը համարելով անհետաձգելի։

Ըստ նրա` եթե արձանագրվի` միկրոբեզնեսը կամ շրջանառության հարկով աշխատող բիզնեսը տարվա ընթացքում 3 անգամ ՀԴՄ կտրոն չի տպել, ապա նա 5 տարով կզրկվի այս համակարգում աշխատելու հնարավորությունից և միայն կաշխատի ԱԱՀ համակարգում։

«Ես հասկանում եմ, որ սա ոմանց համար կարող է նշանակի դե ֆակտո փակում, սակայն, ուրեմն, թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ Չի կարող այլ կերպ լինել»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ այս կարգավորումը լիարժեք պետք է գործի 2027 թվականի հունվարի 1-ից։

Փաշինյանը հիշեցրեց, որ միկրոբիզնեսի համար տարեկան շրջանառության շեմը 2024 թվականից 50 մլն դրամ է դարձել։

Նա տեղեկացրեց, որ ՊԵԿ նախագահի առաջ խնդիր է դրել` այս տարի դրոշմապիտակներով ապրանքների ցանկը պետք է մաքսիմալ ընդլայնել։

«2027 թվականի հունվարի 1–ից մաքսիմալ պետք է ընդլայնված լինի դրոշմապիտակավորումը։ Այսինքն` ինչ հնարավոր է պիտակավորել, պետք է պիտակավորենք։ Այն, ինչ հնարավոր չէ դրոշմապիտակավորել, դա էլ պետք է պիտակավորենք, քանի որ նման բան չկա, որ հնարավոր չլինի դրոշմապիտակավորել»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա ավելացրեց, որ նաև պետք է մտածեն այս շուկայում այլընտրանքներ ձևավորելու մասին. եթե հիմա կա մեկ օպերատոր, ապա ապագայում պետք է մտածել, օրինակ, երկու օպերատոր ունենալու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930