Տարվա գործարքը Նյու Յորքում. Սպիտակ տունը փակել է Halkbank-ի քրեական գործը՝ հանուն Թուրքիայի հետ դաշինքի
ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրել է թուրքական պետական «Halkbank»-ի նկատմամբ քրեական հետապնդումը, որը մեղադրվում էր Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ։ Ինը տարի տևած բազմամյա դատական քննությունն ավարտվել է Նյու Յորքի դաշնային դատարանում գործի փակմամբ՝ առանց որևէ տուգանքի կիրառման։
Վերջնական որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանկի հետ կարգավորման համաձայնություն է ձեռք բերել։ Ֆինանսական կառույցը կատարել է ամերիկյան կողմի բոլոր պայմանները և ապացուցել իր հավատարմությունը համապատասխանության (կոմպլաենսի) կանոններին։ Կողմերը նշել են, որ գործի փակումը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից և վերացնում է Վաշինգտոնի ու Անկարայի միջև լարվածության գլխավոր օջախը։

