ԱՄՆ-ը Իրանից չի պահանջում ամբողջությամբ հրաժարվել բալիստիկ հրթիռներից. Թեհրանը պետք է դրանցից ունենալու իրավունք ունենա. Թրամփ
«Նրանք պետք է որոշակի հրթիռներ ունենան, քանի որ մյուսներն ունեն։ Նրանք նույնպես պետք է ունենան այդպիսի հնարավորություններ»։
Ինչ-որ մեկն ասաց. «Չպետք է թույլ տալ, որ նրանք նույնիսկ մեկ հրթիռ ունենան»։ Ես ունեմ այդպիսի մարդիկ (թիմում), և նրանցից ոմանք ինձ դուր են գալիս, բայց ես չեմ կարծում, որ նրանք շատ խելացի են։
«Սե՛ր, չի կարելի թույլ տալ, որ նրանք որևէ հրթիռ ունենան»։
Ես պատասխանեցի. «Լավ, իսկ ես ի՞նչ անեմ։ Թույլ տամ, որ Սաուդյան Արաբիան հրթիռներ ունենա, իսկ իրե՞նք՝ ոչ»։
«Այո, սե՛ր»,— պատասխանեցին ինձ։
«Բայց այդպես չի ստացվի։ Հասկանո՞ւմ եք, դա այդպես չի աշխատում։ Դա այդպես չի աշխատում»,— ասել է նա։
Թրամփը նաև հայտնել է, որ հետագա խորհրդակցությունների շրջանակում քննարկվելու է տարածաշրջանում Իրանի կողմից աջակցվող պրոքսի-խմբավորումների (հովանավորյալ ուժերի) գործունեությունը։

