ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
ԿԸՀ-ն բավարարել է դատախազության ներկայացրած երկու միջնորդությունները՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Գլխավոր դատախազությունը երեկ ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։

