Չաբահար․ Իրանի և Հայաստանի առևտրային կապի օղակը տարածաշրջանային նոր միջանցքներում

Իրանի Չաբահար և Պակիստանի Գվադար նավահանգիստների միջև համագործակցության զարգացումը կարող է նոր առևտրային ուղիներ ստեղծել Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար և ամրապնդել Իրանի դիրքը՝ որպես Հարավային Ասիան Եատմ շուկաների հետ կապող կարևոր կամուրջ։

«Փարս Թուդեյ»-ի հաղորդմամբ՝ տրանսպորտային և տարանցիկ ոլորտի փորձագետները կարծում են, որ Չաբահարի և Գվադարի միջև համագործակցային մոտեցումը, ավանդական մրցակցության փոխարեն, հնարավորություն է ստեղծում ձևավորելու լայնածավալ լոգիստիկ ցանց, որը կձգվի Հնդկական օվկիանոսի ափերից մինչև Նորդուզի սահմանային անցակետ և Հայաստանի շուկա։ Այս շրջանակում Հնդկաստանից, Պակիստանից, Չինաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից ներմուծվող ապրանքները կարող են Չաբահարի նավահանգստի, ինչպես նաև Իրանի երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների միջոցով տեղափոխվել Հայաստան և հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություններ։

Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Իրանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը, և այդ տրանսպորտային միջանցքների զարգացումը կարող է զգալի օգուտներ բերել երկու երկրներին։ Չաբահար–Նորդուզ երթուղու ակտիվացումը ոչ միայն կնպաստի Թեհրանի և Երևանի միջև ապրանքաշրջանառության աճին, այլև կուժեղացնի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց՝ Պարսից ծոցը, Հարավային Կովկասը և Եվրասիական շուկաները միմյանց կապող առևտրային համակարգում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930