ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։ ԿԸՀ–ն այսօր փակ նիստում քննեց դատախազության միջնորդությունը։
«Հանձնաժողովն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինքն ինչ է անում։ Մենք հստակ ներկայացրել ենք, որ մեղադրանքում ներկայացված տեղեկատվությունը սուտ է, ոչ թե չի հիմնավորվում, այլ սուտ է»,- ասաց Օրբելյանը։

