ՆԱՏՕ-ն Թուրքիայում կտեղակայի իտալական ՀՕՊ համակարգ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարաբ-արևմւոտքում գտնվող Քոնիա նահանգում կտեղակայի հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հակաօդային պաշտպանության «SAMP-T» իտալական համակարգը կտեղակայվի Քոնիայի 3-րդ գլխավոր ռազմաբազայում, որը Թուրքիայի կարևոր ավիաբազաներից է ու կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային զորավարժություններում։

ՀՕՊ համակարգի տեղակայմամբ նպատակ կա ամրապնդել դաշինքի հակաօդային պաշտպանությունը։ Նշենք, որ «SAMP-T-»-ը մշակվում է Ֆրանսիայի և Իտալիայի միջև գործընկերության շրջանակներում ու կարող է օգտագործվել կործանիչների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), թևավոր հրթիռների և որոշ բալիստիկ հրթիռային սպառնալիքների դեմ։

Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարավում տեղակայել էր հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930