Ճապոնիան ռազմական ոլորտում կհամագործակցի Թուրքիայի հետ

Խաղաղօվկանյան տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին Ճապոնիան որոշել է ռազմական բյուջեն հասցնել ռեկորդային մակարդակի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

640 մլն դոլար արժողությամբ ռազմական արդիականացման նոր ծրագրի շրջանակներում Տոկիոն արագացրել է ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը Թուրքիայի հետ։

Ճապոնական կողմի ուշադրության կենտրոնում են հատկապես թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաները։ Սպասվում է, որ 2026-ին Ճապոնիայի ռազմական ծախսերը կկազմեն երկրի ՀՆԱ-ի 1.9%-ը, իսկ 2027-ին նախատեսվում է այն հասցնել 2%-ի։

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Կոիձումի Սինձիրոն Թուրքիայի նախագահականին կից ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ հանդիպումից հետո բարձր էր գնահատել Թուրքիայի հաջողությունները ռազմարդյունաբերության, հատկապես ԱԹՍ-ների արտադրության ոլորտում, և նշել, որ երկկողմ հարաբերությունները շարունակելու են ամրապնդել։

Նշենք, որ 2026-ի պաշտպանական բյուջեում ափամերձ պաշտպանության համար 640 մլն դոլար հատկացրած Ճապոնիան ծրագրում է մինչև 2028-ը գործարկել ԱԹՍ-ներից, ջրային և ստորջրյա սարքերից կազմված «SHIELD» համակարգը։ Այս համատեքստում Տոկիոն մեծապես հենվելու է ներկրման վրա և ակնկալում է օգտվել Թուրքիայի՝ ԱԹՍ-ների ոլորտում ունեցած փորձից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930