Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է. այն կողմերին հնարավորություն է տալիս զարգացնել գործնական համագործակցությունը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հոռնը։
«Գագաթնաժողովը շատ կարևոր է, քանի որ երկու կողմերին հնարավորություն է տալիս միմյանց հետ փոխգործակցել գործնական համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այս կապակցությամբ ես կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ մենք միասին աշխատենք համագործակցության հնարավոր ոլորտները բացահայտելու, սահմանելու և իրականություն դարձնելու համար՝ հօգուտ երկու կողմի», – ասել է նա։
Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) միջև հարաբերությունների 35-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում, հունիսի 17-ից 19։ Գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 17-ին բացվել է Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար համաժողովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումների մարաթոն կանցկացնի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

