ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է հիվանդանոցում հրաձգության մեջ կասկածվողին
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է ամերիկյան Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության մեջ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության վարչությանը։
Ավելի վաղ տեղի ոստիկանության պետ Վիլֆրեդո Կամպոսը հայտնել էր, որ Դելավերի Ուիլմինգթոնի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Նա նաև նշել էր, որ կասկածյալը այդ պահին գտնվում էր ազատության մեջ։
«23-ամյա տղամարդը ձերբակալվել է Ֆիլադելֆիայում՝ Ուիլմինգթոնի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը տուժել է», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է CNN-ը, նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հրաձգությունը եղել է «մեկուսացված միջադեպ»։

