ՄԱԿ-ը մնում է որպես կարևոր միջազգային կառույց․ Չինաստանի ԱԳ նախարար Վան

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) շարունակում է կարևոր միջազգային կառույց մնալ, սակայն այսօր նրա հեղինակությունն ու դերակատարումը լիարժեքորեն չեն հարգվում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Այսօր, եթե բազմակողմանիությունը թվում է թուլացած, ապա ոչ թե այն պատճառով, որ ՄԱԿ-ը կորցրել է իր կարևորությունը, այլ որովհետև նրա հեղինակությունն ու դերն արժանվույնս չեն հարգվում ու կյանքի չեն կոչվում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վան Ին։

Դիվանագետի խոսքով՝ «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգն այսօր առաջանում է ոչ թե այն պատճառով, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը հնացել է, այլ «որովհետև այն պատշաճ կերպով չի պահպանվում և չի պաշտպանվում»։

«Անհրաժեշտ է ակտիվորեն աջակցել ՄԱԿ-ի առանցքային դերին, նրա հարթակում ձևավորել համաշխարհային համաձայնություն, համակարգել պետությունների գործողությունները և համատեղ արձագանքել մարտահրավերներին՝ քայլ առ քայլ լրացնելով գլոբալ կառավարման բացերը»,- հավելել է նա։

Վան Ին ընդգծել է նաև ՄԱԿ-ի բարեփոխումներն արագացնելու, Գլոբալ Հարավի երկրների ներկայացվածությունն ու ձայնի իրավունքն ուժեղացնելու, կազմակերպությանը մշտապես նոր շունչ հաղորդելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930