Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին

«Ճապոնիայի նորացման հասարակություն» կուսակցությունը, որը իշխող կոալիցիայի կազմում է որպես կրտսեր գործընկեր, հանդես է գալիս ռազմածովային ուժերը ատոմային սուզանավերով զինելու օգտին և առաջարկում է քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարվելու հարցը։ Այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական փաստաթղթում, որը շուտով կփոխանցվի վարչապետ Սանաե Տակաիչիի դիտարկմանը, հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հասարակության դիրքորոշումը պատրաստվել է անվտանգության ապահովման ոլորտում Տոկիոյի քաղաքականության հիմնարար սկզբունքների վերանայման նախագծերի մշակման մեկնարկի կապակցությամբ։ Այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Իշխող կոալիցիայի գլխավոր ուժը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ), արդեն պատրաստել է իր առաջարկները։ Դրանցում ատոմային սուզանավերի և միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարվելու հարցը չի հիշատակվում, թեև ԼԴԿ-ում, ինչպես հաղորդվում է, քիչ չեն նման դիրքորոշման կողմնակիցները։

Ճապոնիայում գործում են այսպես կոչված երեք ոչ միջուկային սկզբունքները՝ չունենալ, չարտադրել և չներկրել միջուկային զենք։ Դրանք հաստատվել են կառավարության որոշմամբ, օրենքի ուժ չունեն և կարող են համեմատաբար հեշտությամբ վերանայվել։ «Ճապոնիայի նորացման հասարակություն» կուսակցությունը և իշխող ԼԴԿ-ի շատ ուժեր առաջարկում են պահպանել առաջին երկու սկզբունքները և հրաժարվել երրորդից, քանի որ այն կարող է, նրանց կարծիքով, խոչընդոտել ճգնաժամային իրավիճակներում ամերիկյան միջուկային զենքի ներկրմանը երկիր։ Ըստ այս դրույթի կողմնակիցների՝ այն կոչված է բարձրացնելու Տոկիոյի և Վաշինգտոնի միության զսպող ուժը, նշում է Kyodo-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930