Խնդիրը այն է, թե որքանով է համաձայնագիրը լինելու կենսունակ, որքանով է այն իրականանալի․ Հակոբ Բադալյանը
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
«Ալ Արաբիա հեռուստաալիքի անգլիալեզու խմբագրությունը հրապարակել է Իրանի եւ ԱՄՆ միջեւ ստորագրվելիք համաձայնագիրը, որն ունի 14 կետ: Ալիքը հայտնել է, որ իր ձեռքի տակ է հայտնվել պատճենը: Թե որտեղից եւ ինչպես՝ բնականաբար չեն հայտնել:
Ի դեպ, հատկանշական է, որ իսրայելական մամուլը տեղեկություն էր տարածել, թե Նաթանյահուն ամերիկյան կողմից ակնկալել է ստանալ համաձայնագրի տեքստն ու ծանոթանալ դրան, սակայն Վաշինգտոնը չի տրամադրել տեքստը: Այդ ֆոնին, կամ իրականությանը չի համապատասխանում Ալ Արաբիայի ներկայացրածը, կամ այն, որ Նաթանյահուն ծանոթ չէ տեքստին:
Սկզբունքորեն իհարկե սա չէ խնդիրը, այլ այն, թե որքանով է համաձայնագիրը լինելու կենսունակ, որքանով է այն իրականանալի»:

