Պուտինը հունիսի 17-ին Կազանում կընդունի Ֆիդանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի երեկոյան՝ հունիսի 17-ին, Կազանում կընդունի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, գրում է «Коммерсантъ»-ը։

«Այժմ այցով Մոսկվայում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը։ Նա մեր նախագահի հետ հանդիպում է խնդրել։ Այդ խնդրանքը կբավարարվի։ Մեր նախագահը Թուրքիայի արտգործնախարարին կընդունի վաղը երեկոյան, կողմնորոշիչ ժամը 20-ին՝ Կազանում»,- ընդգծել է Ուշակովը։

Ռուսաստանի նախագահի օգնականը նշել է, որ չորեքշաբթի Վլադիմիր Պուտինն արդեն աշխատելու է Կազանում, որտեղ կանցկացվի Ռուսաստան- ASEAN (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որի կազմի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները) գագաթնաժողովը։ Ավելի վաղ ինքը՝ պարոն Ֆիդանը, ասել էր, որ ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահը կընդունի իրեն ՌԴ այցի ընթացքում։

Ավելի վաղ Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Կազանում Ռուսաստան- ASEAN գագաթնաժողովի արդյունքներով չորս փաստաթուղթ կընդունվի։ Նա հավելել է, որ միջոցառման օրակարգում արդիական գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն է։ Միաժամանակ երկրները ուշադրություն կդարձնեն ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ 35 տարվա ընթացքում կատարված համատեղ աշխատանքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930