ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա, կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել․

«Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:

ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթակ ան անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:
Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Բագրատ Միկոյան
16.06.2026թ.»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930