Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ պաշտպանության համար։
Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ նիստում պաշտպանության կողմին ժամանակ էր տրվել իրենց ելույթները պատրաստելու համար։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։

