Բաժիններ՝

«Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են իրականացվում․ ՔԿ

Երևանի «Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- հայտնել են ՔԿ-ից։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ ակումբի դռները կապարակնքվել են, իրավապահները գործողություններ են իրականացնում։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սկզբին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերն («Արարատ» թենիսի ակումբի կորտեր – խմբ.) այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Կորտերից բացի, այգու այդ մասում նաև սրճարաններ և ռեստորաններ կան, ու դրանք նույնպես նախատեսվում է քանդել, որպեսզի զբոսայգին, այսպես ասած, վերադարձվի երևանցուն։

«Արարատ» թենիսի ակումբն էլ հայտարարություն էր տարածել` նշելով, որ Երևանի ղեկավարությունը 2025 թվականին այդպես էլ չի գնացել տրամաբանական և հանրության ձայնը լսելու ճանապարհով, այլ նախորդ տարվա պես որոշել է քանդել Օղակաձև այգու 4-րդ գոտու ամենահին և իր բնույթով մարզաառողջապահական նշանակության օբյեկտը՝ պատճառաբանելով, թե դա գերակա հանրային պահանջ ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930