Թուրքիան պահանջել է շուրջ 3000 գյուլենականի արտահանձնումը

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը տվյալներ է հրապարակել «Ֆեթուլլահական կազմակերպության» (Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված – FETÖ) և Սիրիայում գործող «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության (PYD) անդամների արտահանձնման պահանջների գործընթացից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարի փոխանցմամբ՝ մինչ օրս 119 երկիր է փոխանցվել 2.765 անձի վերաբերյալ պատրաստված 2.950 արտահանձնման պահանջ: Գյուրլեքը նշել է, որ կազմակերպության «ուղեղային կենտրոնի» (ղեկավար կազմի) վերաբերյալ ծրարները նոր ապացույցներով վերանայվել և կրկին ուղարկվել են համապատասխան երկրներ։

Արտահանձնման պահանջներն ամենից շատ ուղարկվել են հետևյալ երկրներ. Բելգիա՝ 142, Գերմանիա՝ 777 և ԱՄՆ՝ 728: Վերջինս նաև հավելել է, որ գյուլենականներին Թուրքիա արտահանձնելու գործընթացը վճռականորեն շարունակվելու է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930