Թուրքիայում արտասովոր չափի մորեխ է նկատվել

Թուրքիայի Պերրե անտիկ քաղաքում հսկա մորեխ է նկատվել։ Այն տեսել ու լուսանկարել է լուսանկարիչ Ահմեթ Շեհ Օմերը։ Նա նշել է, որ մորեխն ուշագրավ էր իր մեծ չափերով, երկար ոտքերով և վառ գույներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Հսկա մորեխների մաքսանենգության, որսի կամ գողության փորձի համար նախատեսված պատիժների մասին շրջանառվող վերջին լուրերից հետո, այսօր Պերրեում հանդիպեցի այս անսովոր մորեխին։ Նա գրեթե իմ ձեռքի չափ է։ Ամենամեծ մորեխներից մեկն էր, որ երբևէ անձամբ տեսել եմ»,-գրել է նա։

Նա մորեխին դրել է ափի մեջ ու լուսանկարել։ Դա մեծ տարածում է գտել համացանցում։ Լուսանկարն արվել է բնության գրկում և յուրահատուկ փորձառություն է բնության և լուսանկարչության սիրահարների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930