Բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Նորին մեծություն թագավոր Չարլզ Երրորդի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության՝ մեզ միավորող ընդհանուր արժեքների վրա։

