Բաժիններ՝

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․կա զոհ

Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 12-ին, ժամը 17։16-ին,ն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի սարերում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա զոհ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենայով սար բարձրանալիս գլորվել է ձորակը՝ մոտ 30 մետր վերջինս մահացել է։

Գերատեսչությունից նշում են, որ փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և փրկարարական մեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930