Անկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդուրահման Ալ Թանիի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության հարցերով ամերիկացի բանակցողների հետ։
Զրույցների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան հույս ունի գործընթացի հնարավորինս արագ ավարտի և կայուն խաղաղության ձեռքբերման վրա՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակելու է աջակցել բանակցություններին։

