«Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքական դաշտում նախաձեռնությունը պահելու և ավտորիտար բնույթի որոշումներ կայացնելու շրջանակում նոր գործեր կարվեցին ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ։

Տ. Վարդանյանը երկար ժամանակ է՝ երկրում չէ, իսկ Ալենի նկատմամբ դատարանի (հասկանալ՝ իշխանության) որոշումը, պարզ լեզվով ասած, հանրային խոսքի ու քաղաքական հավաքներին մասնակցության արգելք է։

Ի դեպ, առավոտյան էլ իրավապահները նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տուն էին ներխուժել. մի գործ էլ այնտեղ են «քչփորում»։
Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930