Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է. ադմիրալ Հաբիբոլլահ Սայարի

Հորմուզի նեղուցն Իրանի վերահսկողության տակ է, իրանական զինուժը նաև շարունակում է «իշխանություն» ունենալ Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության համակարգողի տեղակալ ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին:

«Հորմուզի նեղուցի արևմտյան մասը, նեղուցն ինքը և Պարսից ծոցը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմի անսասան վերահսկողության տակ են, – իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Սայարին, – Ոչ մի նավ չի կարող մուտք գործել առանց մեր թույլտվության»։

Բարձրաստիճան սպան նաև արձագանքել է ԱՄՆ-ի պնդումներին, որ ոչնչացրել են Իրանի նավատորմը: «Ասում են, որ իրանական նավատորմը վնասվել է։ Եթե տղամարդ են, թող առաջ գան։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ իշխանություն տարածաշրջանում», – ասել է նա։

ԱՄՆ-ն իր հերթին ծովային շրջափակում է ստեղծել Իրանի շուրջ և պնդում է, որ առանց իր իմացության ոչ մի նավ դուրս չի գալիս Պարսից ծոցից:

Ադմիրալ Հաբիբոլլահ Սայարիի հայտարարությունը հնչում է ժամեր անց այն բանից, երբ արևմտյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ ամերիկյան զինուժը գիշերն իրանական երկու անօդաչու է խոցել Հորմուզի նեղուցում, որոնք փորձում էին հարվածել նեղուցով անցնող նավերին:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինտոնն ու Թեհրանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ: Սակայն Թեհրանը հերքել է՝ պնդելով, որ վերջնական որոշում դեռ չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930