Նորաթուխ Այվազովսկին թող քվե նկարելու տեղը Արարատը նկարի. ԿԸՀ անդամներին նկարչական պարագաներ նվիրեցին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2 ընտրատեղամասում կրկնաքվեարկություն անելու վերաբերյալ պահանջին հստակ պատասխան չի ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, փոխարենը Վահագն Հովակիմյանին նկարչական պարագաներ նվիրեցին։

Նշենք, որ ԲՀԿ–ն ակցիա էր իրականացնում ԿԸՀ շենքի մոտ։ Պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։ ԲՀԿ–ն 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջ է ներկայացրել։

«ԿԸՀ–ից մեզ ասացին, որ մինչ այս պահը չունեն վերջնական պատասխան և տվյալներ, բայց փոխարենը ՔՊ–ն հունիսի 8-ի վաղ առավոտյան ասում էր` հաղթել են։ Մեզ ասացին նաև, որ թվերը կներառեն հաշվարկներում` 130 ձայն, չնայած, որ 59-60 ձայն էր մեզ պակասում ԱԺ մուտք գործելու համար։ Երկու ընտրատեղամասում ձայներն անվավեր անելն ապօրինի է, ու 2600 բնակիչ էլ պահանջում է կրկին քվեարկություն անել այնտեղ, քանի որ զրկվել են ձայնի իրավունքից»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը ԿԸՀ–ից դուրս գալուց հետո։

Քիչ անց կուսակցության անդամները նվեր փոխանցեցին` նախատեսված ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի համար։

«Նվեր կտանք, երբ ԿԸՀ նախագահը բուռն ցանկություն ունենա նկարչությամբ զբաղվելու` այդ պարագաներով անի, ոչ թե թվաբանական աճպարարություն անի»,– նշեց Տոնոյանը։

ԲՀԿ–ականները ջրաներկ, վրձիններ և ստվարաթուղթ նվիրեցին Հովակիմյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930