Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ

Իրանական ճգնաժամում ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի ծրագրին տված կարճ մեկնաբանության մեջ՝ պատասխանելով իրանական ճգնաժամում եվրոպացի առաջնորդների և Մեծ յոթնյակի երկրների դերի մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ նրանց աջակցությունը պետք չէր։ Մենք հաղթեցինք պատերազմում։ Նրանք նշանակություն չունեին։ Մենք հաղթեցինք Իրանի հետ պատերազմում։ Մեզ նրանց օգնությունը պետք չէր», – ասել է Թրամփը:

Հունիսի 11-ին Սպիտակ տանը Թրամփը լրագրողներին հայտարարեց, որ Իրանի հետ պայմանավորվածությունների վերջնական դրույթների մի մասը համաձայնեցված է բանակցություններում ներգրավված բոլոր կողմերի կողմից, սակայն ամերիկյան ուժերը կպահպանեն հանրապետության ծովային շրջափակումը մինչև գործարքի կնքումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է լինելու 14 կետից, իսկ CBS-ն նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթվա սկզբին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930