Շիկահողի արգելոցի վնասը հնարավոր կլինի գնահատել սահմանազատումից հետո․ ՇՄ նախարար

Սյունիքի մարզում գտնվող Շիկահողի արգելոցին հասցված վնասը հնարավոր կլինի գնահատել Ադրբեջանի հետ սահմանագծումից հետո։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել: Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։

Ըստ նրա` 44–օրյա պատերազմից, ինչպես նաև 2021–22 թվականներին Սյունիքի մարզում ռազմական սրացումից հետո վնաս է հասցվել էկոհամակարգին, ընդ որում՝ ոչ միայն անտառային գոտուն, այլև արգելոցի ամբողջ համալիրին։

Մաթևոսյանի խոսքով` փորձ է եղել երկու կողմից գնահատել վնասը, սակայն ներկա իրավիճակն ավելի խոր ուսումնասիրության հնարավորություն չի տալիս, և այդ հարցը առկախվել է։

«Երբ դե ֆակտո խաղաղությունը կամրագրվի դե յուրե և ամբողջությամբ կունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևան երկրների հետ, այդ ժամանակ, կարծում եմ, այն միջազգային հարթակներում, որտեղ ես հանդես եմ գալիս որպես COP նախագահ, այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի աշխատեմ գործընկերների հետ այդ հարցով` օրինակ անդրսահմանային հատվածներում համատեղ իրակացնելով բնապահպանական ծրագրեր»,– հայտարարեց նախարարը։

Այդ ժամանակ, ըստ նրա, մեր գիտնականները հարևան երկրի ներկայացուցիչների հետ կկարողանան լինել տեղում և իրականում գնահատել իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930