Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի։ Նա այդ մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։

Առավոտյան հայտնի դարձավ, որ Արեգնազ Մանուկյանի տունը խուզարկում են, այնուհետև նրան հարցաքննության հրավիրեցին ՔԿ։ Ըստ ԶԼՄ–ների` Արեգնազ Մանուկյանն անցնում է Անդրանիկ Թևանյանի գործով. իբր նա է 2024 թ. ապրիլին ԱԺ փակ նիստից տեղեկություններ փոխանցել Թևանյանին։

«Գիշերային ձայնագողությունից հետո բնական էր, որ այսպիսի շոու պետք է բեմադրվեր թեման շեղելու համար։ Իրենց բաղձալի ձայները չեն ստացել ու ամեն ինչ անում են ԲՀԿ–ին ընտրապայքարից ապօրինի կերպով դուրս մղելու և ԱԺ մտնելու իրավունքից զրկելու համար։ Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև ես ԲՀԿ–ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ–ն պետք է թույլտվություն տար դրա համար»,– ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ իր հեռախոսն առգրավել են, ինքն էլ նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ ստորագրություն է տվել։ Մանուկյանը միայն ասաց, որ հանրությանը հայտնի գործի շրջանակում է իրականացվում։

Նա իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում որակեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930