ԱՄՆ–ի հետ հուշագրի տեքստը գործնականում համաձայնեցված է. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է հիմնական կետերով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։

«Ինչ վերաբերում է ձևակերպումներին, ապա հիմնական կետերով տեքստը գործնականում համաձայնեցված է։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ–ի հակասական դիրքորոշումը միշտ խափանումներ է առաջացրել այս գործընթացում», – հայտարարել է Բաղային։

Ընդ որում, իրանցի դիվանագետը նշել է գործընթացի ձգձգման պատճառը։ Նա հավելել է, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս փոխել են դիրքորոշումները, անիրատեսական նոր պահանջներ են առաջադրել և նույնիսկ ռազմական հարձակումներ են գործել բանակցությունների ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփըհնարավոր էր համարել, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել Եվրոպայում մոտակա հանգստյան օրերին:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկինսրվեցայն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ է դարձել վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը ։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակել է 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930