ՔԿ-ից հայտնել են՝ ինչու են խուզարկում Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան հարցի՝ ինչու են իրավապահները խուզարկում ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը։
«Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

