«Կամ կոնսոլիդացվում եք հիմա, կամ առանձին-առանձին մաշվում եք և մաշում 550.000 և ավել ձայները». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան Դաշինք», «Բարգավաճ Հայաստան» և մյուս իրական ընդդիմադիր ուժեր: Ընտրություններն ավարտվել են. Նախընտրական տեխնոլոգիաները, PR մարտավարությունները, ընտրանքներն ու հաշվարկները, ռիսկերն ու մարտավարությունները և հատկապես «ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆԵՐԸ» ևս: Սկսվել է ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ: Այլևս քաղաքական օրհասական անհրաժեշտություն է, որ դուք ձևավորեք միասնական, կոնսոլիդացված՝ կուզեք շտաբ, կուզեք հարթակ, կուզեք կոալիցիա, կուզեք բևեռ, կուզեք «փոխաջակցության դաշինք»: Սա ձեզ քաղաքական օդ ու ջրի պես է պետք, որ ձեր ընտրողների ձայնը՝ հետևաբար նաև կամքը, վերածեք կոնսոլիդացված քաղաքական ձայնի և կամքի:
Ձեր ֆրագմենտացված առանձին առանձին հայտարարությունները, դիրքավորումները, դատարապարտումները, զարմաքներն ու լայվերը և հատկապես արձանագրումները հենց ֆրագմենտացված ազդեցություն էլ ունեն:
Հարգելիներս, ձեզ առանձին առանձին մաշեցնում են և «սահմանազատում»: Հետևաբար մաշեցնում են նաև ձեզ տրված ձայնը, կամքը և քաղաքական առաջադրանքը, որը շուրջ 550 հազար և ավել հայ մարդու կամք ու առաջադրանք է:
Ձեր քաղաքական ախոյանը ձեր բոլոր ընտրողներին՝ շուրջ 550.000 և ավել հայ մարդու այսօր անվանել է բառիս բուն իմաստով «կաշառակեր»: Նա «բրենդավորել» է ձեզ վաղուց և դա անխնա օգտագործելու է: Դուք 550.000ագլուխ եք այլևս և դա ահռելի ռեսուրս է:
Կամ կոնսոլիդացվում եք հիմա և մարտահրավերներն ու որոշումները ևս ընդունում եք կոնսոլիդացված կամ առանձին առանձին մաշվում եք և մաշում 550.000 և ավելը:
Հայ մարդը ոչ թե նոր սահմանադրության, այլ «Իր Հանրապետության» փոխարինումը «անհայտ աղանդապետությամբ» կասեցրել է: Դա արել է լուռ, զուսպ, գիտակից: Հիմա դա են հետ օղորմյա անում, ոչ թե որևէ ուժի ԱԺ անցնել չանցնելը:
Հ․Գ․ Այս ռեժիմը ոչ թե ձեր խորհրդարան անցնել չանցնելու կամ իր քաղաքական չափաբաժնի հարցն է լուծում միայն, այլ լայն առումով ձեր ընտրողների ապաքաղաքականացման, մարգինալացման, նոմինալացման, հիասթափեցման և քաղաքական վնասազերծման հարցը»:

