ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Մայքլ Օլիսեին
ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Մայքլ Օլիսեին
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեին, հաղորդում է L’Equipe-ը։
Փարիզյան ակումբում վստահ են, որ կկարողանան համոզել Մայքլ Օլիսեին ընդունել իրենց առաջարկը։ Ֆինանսական գործոնը խոչընդոտ չի դառնա ՊՍԺ-ի համար։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Մայքլ Օլիսեն մասնակցել է 52 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 31 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ. հունիս։
Transfermarkt-ը Մայքլ Օլիսեի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

