Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի տարածքով անցնող ճանապարհահատվածում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

