Եմենը զգուշացրել է՝ Իրանի վրա հարձակումները գլոբալ հետևանքներ կարող են ունենալ

Եմենում արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ Իրանին ԱՄՆ-ի շարունակական հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանային ավելի լայն հակամարտության՝ գլոբալ ծանր հետևանքներով։

«Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի շարունակությունը չի հասնի իր ցանկալի նպատակներին, ինչպես նաև չի հաջողվի կոտրել Իրանի ժողովրդի կամքը կամ խաթարել նրա դիմադրողականությունը», – հայտարարել է նախարարությունը։

Իրանի դեմ ռազմական գործողությունները «միայն կբարդացնեն իրավիճակը և կխորացնեն ռազմավարական առումով այն դժվարի կացությունը, որում Ամերիկան հայտնվել է, ինչը միանշանակ կհանգեցնի ձախողման», ասվում է հայտարարությունում։

«Շարունակական ագրեսիան լուրջ հետևանքներ է ունենում համաշխարհային մատակարարման շղթաների, միջազգային առևտրի, նավթի և էներգետիկ շուկաների համար՝ սպառնալով համաշխարհային տնտեսական կայունությանը», – ասվում է Եմենի արտգործնախարարության հայտարարությունում:

Մինչ այդ ԱՄՆ-ն հարվածել էր իրանական թիրախներիը, ինչին ի պատասխան իրանական զինուժն էլ հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել ամերիկյան բազաների Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում, ինչից հետո Քուվթյը փակել է իր օդային տարածքը:

Եմենի հարավ-արևմուտքում է գտնվում Բաբ ալ-Մանդեբի նեղուցը, որն Էդենի ծոցը կապում է Կարմիր ծովին և առևտրային կարևոր ուղի է, որի աշխատանքը հութիները կարող են խաթարել: Օրեր առաջ նրանք սպառնացել էին թիրախավորել նեղուցով անցնող իսրայելական բոլոր նավերը, եթե Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Իրանի աջակցությունը վայելող Լիբանանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930