ՆԱՏՕ-ն քննարկում է անօդաչու սարքերի արագացված գնումները՝ արևելյան թևում պաշտպանությունն ուժեղացնելու համար. Politico

ՆԱՏՕ-ն քննարկում է անօդաչու սարքերի արագացված գնումները՝ արևելյան թևում պաշտպանությունն ուժեղացնելու համար. Politico

ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկել են անօդաչու թռչող սարքերի արագացված գնումների ծրագիր գործարկելու հնարավորությունը՝ օդային տարածքի վերահսկողությունն ուժեղացնելու և Դաշինքի սահմանամերձ շրջաններում սպառնալիքներին արձագանքելու համար։ Դրա մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների 32 դեսպանների փակ հանդիպման ժամանակ դիտարկվել է անօդաչու սարքերի քանակի հրատապ ավելացման անհրաժեշտության հարցը, որոնք կարող են օգտագործվել օդային տարածքի մշտադիտարկման և պաշտպանության առաքելություններում, հատկապես՝ Ուկրաինային և Ռուսաստանին սահմանակից շրջաններում։

Նշվում է, որ քննարկումն անցկացվել է եվրոատլանտյան անվտանգության համար պահպանվող ռիսկերի, այդ թվում՝ Սև ծովում տիրող իրավիճակի ֆոնին։ Մասնավորապես, ընդգծվել է Ռումինիայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման և կարևորագույն ենթակառուցվածքների, ներառյալ՝ տարածաշրջանի էներգետիկ նախագծերի պաշտպանության անհրաժեշտությունը։

Ըստ հանդիպման մասնակիցների՝ Դաշինքը դիտարկում է անօդաչու համակարգերին առնչվող սպառնալիքների հակազդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումն արագացնելու տարբերակներ։ Վերջնական որոշումները կարող են ներկայացվել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին։

Քննարկվել է նաև Դաշինքի ռազմական հրամանատարության դերը ծովային և օդային անօդաչու սարքերի կողմից բխող հնարավոր սպառնալիքների մշտադիտարկման գործում, այդ թվում՝ Սև ծովի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների մոտակայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930