Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի. Տիգրան Աբրահամյան

2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում են ընտրատեղամասերում և ԿԸՀ-ում տեղի ունեցած կեղծիքները. հրապարակվում են տարբեր արձանագրություններ ու տեսանյութեր, իսկ Փաշինյանն ի պատասխան դրա՝ ընդդիմադիր ուժերի և նրանց ակտիվիստների դեմ գործողությունների անոնս է անում: Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դեռ չեմ խոսում նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի, վարչական ռեսուրսի չարաշահման և պետական հսկայական միջոցները իշխող ուժի օգտին ծառայեցնելու մասին:

Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի, հակառակ դեպքում իրադարձություններն իրենց սպասեցնել չեն տա, իսկ գործող կառավարիչները շարունակելու են գործընթացները պահել սեփական օրակարգի շրջանակներում»,- գրել է Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930