Բաժիններ՝

ՑԱԽԱԼ-ը պահանջել է արագացնել Լիբանանի հարավում գտնվող քաղաքներից մեկի բնակիչների տարհանումը

Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի բնակչությունն իսրայելական բանակից նոր նախազգուշացում է ստացել նախապատրաստվող ավիահարվածների մասին, որոնց նպատակը շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտների ոչնչացումն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռազմական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին X հարթակում արաբերենով տարածված հայտարարության մեջ պահանջել է արագացնել մարդկանց տարհանումն այն շրջաններից, որոնց ուղղությամբ մոտ ժամանակներս ավիահարվածներ են հասցվելու: Դրա հետ մեկտեղ Էդրին հիշատակել է Տյուրոսի հին քրիստոնեական թաղամասը, որտեղ, նրա խոսքով, հաստատվել են «Հեզբոլլահ»-ի գրոհայինները։

«Իսրայելի պաշտպանության բանակը ստիպված է մոտ ժամանակներս միջոցներ ձեռնարկել այս թաղամասում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական գործունեության դեմ: Գրոհայինների կողմից օգտագործվող ցանկացած շենք կարող է դառնալ հարձակման թիրախ»,- նշել է նա:

Էդրին բնակիչներին հորդորել է անհապաղ տարհանվել և շարժվել դեպի Զահրանի գետի հյուսիսային ափ։

«Զգուշացե՛ք. ցանկացած տեղաշարժ Զահրանիից դեպի հարավ կարող է վտանգ ներկայացնել ձեր կյանքի համար»,- նախազգուշացրել է նա։

Բացի Տյուրոսից, որտեղ ապրում է ավելի քան 130 հազար մարդ, ավիահարվածներ կհասցվեն նաև դրա արվարձաններին և պաղեստինցի փախստականների Բուրջ էշ-Շիմալի, Ռաշիդիա ու Էլ-Բաս ճամբարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930