Բաժիններ՝

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կանխատեսում է, որ ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրությունները շատ բարդ են լինելու հանրապետականների համար։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:

«Միջանկյալ ընտրությունները միշտ շատ դժվարին են լինում իշխող կուսակցության համար։ Եթե նայենք պատմությանը, ապա նույնիսկ այն ժամանակ, երբ երկրում ամեն ինչ շատ լավ է ընթանում, միջանկյալ ընտրությունները բավականին վատ են անդրադառնում երկրի կամ իշխող կուսակցության վրա», – ասել է Վենսը։

2026 թ. միջանկյալ համընդհանուր ընտրություններն ավանդաբար կանցկացվեն նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը՝ ամսի 3-ին։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ հանրապետականները, հնարավոր է, կորցնեն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը՝ հօգուտ դեմոկրատների։ Փորձագետները Կոնգրեսի մեծամասնության հնարավոր կորուստը կապում են վարչակազմի վարկանիշի անկման հետ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին, ինչպես նաև գների աճի հետ։

Վերջին հարցումը, որը New York Times թերթի կողմից անցկացվել է Siena College հետազոտական ​​ինստիտուտի հետ համատեղ, ցույց է տվել, որ ԱՄՆ քաղաքացիների 43%-ը դժգոհ է երկրի երկու քաղաքական կուսակցություններից։ Բացի այդ, դժգոհ ամերիկացի ընտրողների 80%-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական համակարգը լուրջ փոփոխությունների կամ «լիակատար լիկվիդացման» կարիք ունի։ Հարցվածների ավելի քան 70%-ը երկրի տնտեսական համակարգը համարել է անարդար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930