Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա. Իվետա Տոնոյանը` Վահագն Ալեքսանյանին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. «Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։

Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։

Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930