Այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 11 146 մարդ

Այս տարվա հունվարի 1–ից նկատվում է ԼՂ–ից բռնի տեղահանված անձ կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

«2026 թ. հունիս ամսվա սկզբի դրությամբ նրանց թիվը կազմել է 11 146»,– ընդգծեց նա։

Փոխնախարարը ներկայացրեց նաև 2025 թվականի տվյալներ, ըստ որոնց` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ–ից բռնի տեղահանված 39 650 անձ, որոնցից 27 296–ին ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է քաղաքացիություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930