Թրամփը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների մեկշաբաթյա դադարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը մոտակա ժամանակներս՝ առնվազն մեկ շաբաթ, միմյանց հարվածներ չեն հասցնի։

Նրա խոսքով՝ ինքը «շատ լավ զրույց» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչից հետո կողմերը, իբր, դադարեցրել են փոխադարձ հարվածները։

«Նրա (Իսրայելի) ուղղությամբ հարվածեցին, նա պատասխան հարված հասցրեց։ Չեմ կարող մեղադրել նրան դրանում։ Բայց հիմա նրանք դադարեցրել են դա։ Այնպես որ, նրանք հանգիստ կթողնեն միմյանց ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան ժամանակ», — լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ կողմերն արդեն բազմիցս հայտնել էին էսկալացիայի ժամանակավոր դադարների մասին, որոնք ուղեկցվել են նաև հնարավոր դիվանագիտական կարգավորման վերաբերյալ հայտարարություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930