Գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը ՌԴ մարզերի վրա 140 ուկրաինական անօդաչու են խոցել. ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ–ի վրա ուկրաինական 140 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա ուկրաինական ինքնաթիռատիպ 140 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել»,– ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930