Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ և վերահաստատել աջակցությունը Երևանի «խաղաղության օրակարգին»: Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները աջակցում է վարչապետին և Հայաստանին խաղաղության ձգտման հարցում»,-ասված Է Ռուբիոյի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է «պատմական վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի» նպատակների առաջմղմանը, ներառյալ TRIPP նախագծի իրականացումը: Ռուբիոյի խոսքով ՝ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար:

