ՀՀ-ում ընտրություններին մասնակցել է 1 մլն 476.597 մարդ կամ ընտրողների 58.97 %-ը. ԿԸՀ

Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացուց մասնակցել է 1,476,597 մարդ կամ ընտրողների 58, 97%–ը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Մասնավորապես, Երևանում մասնակցությունը կազմել է 58,46% (496 643 մարդ)։

Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերին, ապա պատկերը հետևյալն է.

Արագածոտն – 61,7%

Արարատ – 59,87%

Արմավիր – 55,8%

Գեղարքունիք – 54,6%

Լոռի – 58,59%

Կոտայք – 61,66%

Շիրակ – 55,46%

Սյունիք – 66,67%

Վայոց Ձոր – 65,63%

Տավուշ – 63,4%

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմում էր 49.4%:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930