Գնացեք ընտրատեղամաս, մնացել է ընդամենը մեկ ժամ, վաղը արդեն ուշ կլինի վերլուծելու, դժգոհելու կամ արդարացումներ փնտրելու համար. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Մոտ մեկ ժամ անց կավարտվեն նորանկախ Հայաստանի թերևս ամենախորհրդանշական ու ամանանյարդային ընտրությունները՝ ոչ միայն քաղաքական, այլև աշխարհաքաղաքական իմաստով։

Մասնակցության դինամիկան լավն է։ Քաղաքացիների ակտիվությունը բարձր է, և դա արդեն իսկ կարևոր քաղաքական ազդակ է։ Բայց հենց հիմա, վերջին ժամին, յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է ունենալ որոշիչ նշանակություն։

Քաղաքական գործընթացներում հաճախ որոշիչ են ոչ թե մեծ ռազմավարությունները, այլ վերջին պահին կայացված որոշումները։ Շատ դեպքերում պատմությունը գրվում է վերջին պահին, վերջին տոկոսներով, վերջին քվեներով։

Եթե դեռ չեք մասնակցել, օգտագործեք այս վերջին հնարավորությունը։ Գնացեք ընտրատեղամաս։ Քվեարկեք։

Մնացել է ընդամենը մեկ ժամ։ Վաղը արդեն ուշ կլինի վերլուծելու, դժգոհելու կամ արդարացումներ փնտրելու համար։

Այս պահին կա միայն մեկ հարց՝ օգտվե՞լ սեփական քաղաքական իրավունքի ուժից, թե՞ թողնել, որ ձեր փոխարեն որոշումը կայացնեն ուրիշները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930